Այգեպար. Ադրբեջանի սահմանին ամենամոտ գյուղը՝ եռօրյա կրակից հետո

1106

Այգեպարը Հայաստան-Ադրբեջան սահմանի ամենամոտ գյուղն է: Հուլիսի 12-14-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական տեղային մարտերից Այգեպարն ամենաշատն է տուժել: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը, Աբօ Պողիկեանը և Արեն Գրիգորյանը հուլիսի 15-ի առավոտյան մի քանի ժամ անց են կացրել գյուղում, այցելել սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող տները, որոնք վնասվել են հրետակոծությունից: Սամվել Ուդումյանի տան վրա կրակել են ականանետից: Տուժել է նաև տեղի գինու գործարանը, որը սահմանի ամենավերջին հայկական շինությունն է: Այգեպարի հարևան գյուղը Ալիբեյլին է: Այս ռեպորտաժում կարելի է տեսնել ադրբեջանական գյուղը և հակառակորդի ռազմական դիրքերը: