Մեծ Մանթաշ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

3117

Մեծ Մանթաշ գյուղը գտնվում է ծովի մակարդակից գրեթե 2000 մետր բարձրության վրա, Արագածի ստորոտում, Շիրակի մարզի Արթիկի շրջանում, մարզկենտրոն Գյումրիից 30 և մայրաքաղաք Երևանից 90 կիլոմետր հեռավորության վրա:

Սահմանակից է Արագածոտնի մարզի Նորաշեն, Գեղադիր և Շիրակի մարզի Փոքր Մանթաշ և Արևշատ համայնքների վարչական սահմաններին:

Հիմնադրվել է 1828-1829 թվականներին՝ Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Խորասան գյուղից գաղթվածներով:

Նախկինում ունեցել է Մեծ Արխվալի (Արախվալի, Արըխվալի) անունը: Մեծ Մանթաշ է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին:

Խորհրդային տարիներին Մեծ Մանթաշի գյուղական խորհրդի մեջ մտել են նաև Փոքր Մանթաշ (Փոքր Արխվալի) և Արևշատ (Եկանլար) գյուղերը:

Արխվալի անունով Խորհրդային Հայաստանում երեք գյուղ է եղել, բոլորն էլ Շիրակի դաշտում. Արխվալի, որ այսօրվա Լեռնուտն է Ախուրյանի շրջանում, ինչպես նաև Մեծ ու Փոքր Արխվալիները Արթիկի շրջանում:

Ներկայացնում ենք Հոռոմ գյուղի բնակչությունը՝ համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” կոթողային աշխատության:

1831 թ – 208 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թ – 710 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թ – 1.013 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թ – 1.278 հոգի, որից 1.265-ը՝ հայ, 13-ը՝ իսլամ (ցարական Ռուսաստանի առաջին մարդահամար)

1908 թ – 1.483 հոգի,

1914 թ – 1.698 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թ – 1.630 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թ – 1.657 հոգի,

1919 թ. – 1.520 հոգի,

1922 թ – 1.702 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թ – 1.882 հոգի, որից 1.864-ը՝ հայ, 18-ը՝ քյուրդ (ԽՍՀՄ առաջին մարդահամար),

1931 թ – 2.074 հոգի, որից 2.073-ը՝ հայ, 1-ը՝ գերմանացի:

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

https://www.aniarc.am/2020/04/08/artik-1831-all-villages-korkotian/