Ամեն իշխանություն փորձում է ազդեցություն ունենալ դատարանի վրա. զրույց սահմանադրագետ Էդգար Շաթիրյանի հետ

795

Իրավաբան Էդգար Շաթիրյանը սահմանադրական իրավունքի մասնագետ է: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է Ազգային ժողովի վերջին քվեարկությանը, երբ փոփոխություններ կատարվեցին Սահմանադրությունում, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, նախագահ Արմեն Սարգսյանի լիազորություններին: Շաթիրյանը նկատում է, որ յուրաքանչյուր իշխանություն ձգտում է ազդեցություն ունենալ դատարանների վրա: Նա համաձայն չէ, որ Հայաստանում տեղի է ունենում սահմանադրական հեղաշրջում: