Ծառուկյանը ճակատագրական սխալ է գործել և թանկ է վճարելու

1487

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվողը, ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի գնահատմամբ, իրավա-քաղաքական գործընթաց է, որն իրականացվում է ընտրողաբար: Մյուս կողմից, նրա խոսքով, 2015-ից հետո այլ ուժերի հետ համագործակցությամբ արդեն երկրորդ անգամ դուրս գալով իշխանության դեմ՝ Գագիկ Ծառուկյանը ճակատագրական սխալ է գործում, որի համար թանկ է վճարելու: