Բերձոր (Լաչին). չհիշատակվող հաղթանակ

8135

Արցախյան պատերազմի տարիների տեսանյութերից մեկը ինձ վրա շատ ուժեղ տպավորություն է թողել:

Նկարահանումը կարճ է և արվել է 1992-ի մայիսի 17-20-ի ընթացքում. պատերազմի վառ անհատականություններից Դուշմանը՝ Վարդան Ստեփանյանը, ինքնաձիքգը ուսին, բարձարացել է խոշոր ադրբեջանատառ ԼԱՉԻՆ պատվանդանի վրա: Ներքևից ազատամարտիկներից Սամվել Թադևոսյանը հարցնում է՝

– Վարդա՛ն, ի՞նչ զգացողություն ունես:

– Կարծես աշխարհը լինի ոտքերիս տակ,- պատասխանում է Դուշմանը:

Շուշիի հաղթանակից և ազատագրումից հետո Դուշմանը ուներ մեկ այլ երազանք՝ տուն՝ Երևան վերադառնալ Շուշի-Լաչին ճանապարհով:

1992-ի մայիսյան այս օրերին՝ մայիսի 16-18-ը, հայկական ուժերը Շուշիից և Գորիսից շարժվեցին դեպի Լաչինի միջանցք: Շուշիի պարտությունից հոգեբանորեն ջախջախված ադրբեջանական ուժերը առանց կատաղի մարտերի թողեցին Լաչինն ու շրջակա գյուղերը: Չորս կողմերից շրջափակված Արցախի և Հայաստանի միջև հաստատվեց մարդասիրական միջանցք՝ կյանքի ճանապարհ:

Արցախյան պատերազմի երեք տարիների ընթացքում հայկական ուժերի հաղթանակների շարքում, զարմանալիորեն, պատշաճ կերպով չի հիշատակվում և նշվում Բերձորի (Լաչինի) առումը: Մինչդեռ դա ոչ միայն ռազմական և ռազմավարական հաղթանակ էր, այլ առաջին հերթին՝ հոգեբանական, գաղափարական ու համահայկական: Չէ՞ որ 1988-ին Արցախյան շարժումն սկսվեց ՄԻԱՑՈՒՄ-ի գաղափարով, իսկ միացում չէր կարող լինել, եթե չլիներ Լաչինի առումը:

1998-ին ամբողջությամբ շահագործման հասցվեց Գորիս-Ստեփանակերտ 90 կիլոմետրանոց ճանապարհը, որի գումարները հանգանակեց համայն հայությունը՝ Հայաստան համահայկական հիմնադրամի ճանապարհով:

Թաթուլ Հակոբյան

Կարդալ նաև՝