Երիտթուրքերը և հայ վաճառականները. Ստեփան Սապահ-Գիւլեան՝ «Պատասխանատուները»

2214
Հատված ՍԴՀԿ առաջնորդներից Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» հատորից, որը առաջին անգամ լույս է տեսել 1916-ին: Այն արևմտահայերենից վերածել ենք արևելահայերենի (Բ. տպագրութիւն, Պէյրութ, 1974, էջ 23-24):

Բալկանյան պատերազմի ժամանակ, մի քանի ժամվա ընթացքում, հայ վաճառականները 30 հազար ոսկիով մասնակցեցին «Իթթիհադի» «Ազգային հանգանակությանը»: Հայտնի հայ վաճառականներից Ի.-ը օսմանյան համալսարանում 10 հազար ոսկի թափեց սեղանին՝ հայ և թուրք ժողովականների առաջ:

«Իթթիհադը» ոչ միայն իր կուսակցական կազմակերպության, այլ իր բացած մասնավոր դպրոցների բարգավաճման մի մեծ մասը պարտական է հայ վաճառականների առատաձեռնությանը:

Հայ Հեղափոխականներին չմերժող, 5-10 ոսկիով օգնող վաճառականը «Իթթիհադ»-ին 100-ներով, 1000-ներով է տվել: Կ. Պոլսի, Իզմիրի, Տրապիզոնի, ծովեզերյա մի քանի քաղաքների հայ վաճառականները համոզեցուցիչ շատ վավերաթղթեր ունեն: