Ադրբեջանի դեսպանը Երևանում, Հայաստանի դեսպանը՝ Բաքվում. 1918-1920թթ.

6184

Հայաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների տարիներին՝ 1918-1920/21 թվականներին, թեև երկու նորաստեղծ պետությունները ունեցել են տարածքային վեճեր՝ Նախիջևան, Զանգեզուր, Արցախ, որոշ շրջանում՝ նաև պատերազմել են, մյուս կողմից սակայն, Երևանն ու Բաքուն հաստատել են դիվանագիտական հարաբերություններ, միմյանց մայրաքաղաքներում բացել դեսպանատներ և նշանակել դիվանագիտական ներկայացուցիչներ:

Երևանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչը եղել է Աբդուռահիմ բեյ Հախվերդիևը, նրա տեղակալ-խորհրդականը՝ Աղա Սալահ Մուսաևը:

Բաքվում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը նախ եղել է Տիգրան Բեկզադյանը (Շուշիից)՝ ականավոր բոլշևիկ Ալեքսանդր Բեկզադյանի եղբայրը, ապա՝ Մարտիրոս Հարությունյանը:

1919-ին՝ Ադրբեջանի կոալիցիոն կառավարության կազմում, նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռը ու Աբրահամ Դաստակյանը (Դաստակով): Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն: Դաստակյանը զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի:

Ի դեպ, մուսավաթական Ադրբեջանի խորհրդարանում եղել է 10-ից ավելի հայ պատգամավոր:

Լուսանկարում՝ Աբդուռահիմ բեյ Հախվերդիևը