Հոռոմ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

3063

Հոռոմ գյուղը Շիրակի մարզի Արթիկի շրջանի բնակավայրերից է: Գտնվում է Մանթաշ գետի վրա: 1831-ին եղել է Արթիկի շրջանի երկրորդ մեծ բնակավայրը Արթիկ գյուղից հետո:

Հին աղբյուրներում հանդիպում է նաև Խորում անունով: Ծովի մակերևույթից ունի 1568 մետր միջին բարձրություն:

Հոռոմը 1800-ական թթ կեսերից եղել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի ամենամեծ գյուղերի շարքում՝ բացառապես հայ բնակչությամբ:

Ներկայացնում ենք Հոռոմ գյուղի բնակչությունը՝ համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” կոթողային աշխատության:

1831 թ – 459 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թ – 1421 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թ – 1848 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թ – 1939 հոգի, բոլորը՝ հայ (ցարական Ռուսաստանի առաջին մարդահամար)

1908 թ – 2316 հոգի,

1914 թ – 2625 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թ – 2547 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թ – 2073 հոգի,

1919 թ. – 3 175 հոգի,

1922 թ – 1821 հոգի, որից 1800-ը՝ հայ, 21-ը՝ այլ, բայց ոչ թրքո-թաթար,

1926 թ – 1564 հոգի, բոլորը՝ հայ (ԽՍՀՄ առաջին մարդահամար),

1931 թ – 2150 հոգի, բոլորը՝ հայ:

https://www.aniarc.am/2020/04/08/artik-1831-all-villages-korkotian/