Ալեքսանդր Քանանյանը մասնագիտությամբ քաղաքագետ է, ծնվել է Թբիլիսիում, արդեն 20 տարի մշտապես բնակվում է Քարվաճառում: Վերջերս նա երկշաբաթյա հացադուլ արեց և կանխեց նոր ՀԷԿ-երի շինարարության ծրագրերը, որոնց հետևանքով շրջանի գետերը ուղղվում են խողովակներ, արդյունքում՝ խաթարվում է բնության ներդաշնակությունը: Քանանյանը մշտապես հրապարակային կոշտ քննադատություններ է հնչեցնում Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նրա կառավարությունների հասցեին: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Քանանյանը ասում է, որ մարտի 31-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններով Արցախը պետք է ազատվի քրեաօլիգարխիկ վարչակարգից:
Վերջին Լուրերը
Տեսադարան
Բելովեժյան թավուտ՝ ԽՍՀՄ-ի վերջը. 8 դեկտեմբեր, 1991թ
1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Բելառուսի Բելովեժյան թավուտում ստորագրվեց համաձայնագիր, որով Խորհրդային Միությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցրեց իր գոյությունը: ՍիվիլՆեթի Թաթուլ...
Ռոբերտ Քոչարյանի ելույթը 1989թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդում
Ռոբերտ Քոչարյանը կարդում է Արցախի Ազգային խորհրդի որոշումը, որով դիմում է Հայաստանի Գերագույն խորհրդին՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղն իր կազմի մեջ ընդունելու խնդրանքով: Նա նշում...
Հայաստանն ու Արցախը՝ միացած. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1989թ. դեկտեմբերի 1-ին
1989 թ.-ի դեկտեմբերի 1-ին Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի վերամիավորման որոշում են ընդունում: Այս որոշմանը նախորդած...
Պարո՛ն Քոչարյան, նո՞ր հասկացաք, որ նոյեմբերի 9-ը գանձ էր․ Թաթուլ Հակոբյան
Լրագրող, ԱՆԻ կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանի զրույցը ՖԱԿՏՈՐ-ի Ռոբերտ Անանյանի հետ:












