Արցախը 1918-1920 թվականներին. Թաթուլ Հակոբյանի ելույթը ՄԱՀՀԻ-ում. 18 փետրվար, 2020

1023

1918թ. ապրիլի 2-6-ը Շուշիում տեղի էր ունեցել հայ-թաթարական առաջին համագումարը հավասար` 45-ական պատգամավորների մասնակցությամբ: Հայ-թաթարական մեկ այլ համագումար մայիսի 29-ին տեղի է ունենում Ասկերանում, երբ հռչակվել էին երեք անդրկովկասյան հանրապետությունները, որի լուրը համագումարը հավանաբար դեռ չուներ:

Ադրբեջանի կառավարությունը Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները հռչակում է նորաստեղծ Ադրբեջանի կազմի մեջ` ձգտելով թուրքական զորքերի օգնությամբ վերահսկողություն հաստատել Ղարաբաղի ու Զանգեզուրի վրա: Հուլիսի 22-24-ը

Շուշիում տեղի ունեցավ Ղարաբաղի հայերի առաջին համագումարը, որը միաձայնությամբ որոշեց, որ Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մասն է: Համագումարն ընտրեց կառավարություն, որը պիտի երկիրը ղեկավարեր` մինչև նրա միացումը Հայաստանին: Կառավարությունը գլխավորեց դաշնակցական Եղիշե Իշխանյանը:

Թաթուլ Հակոբյանի դասախոսությունը ՄԱՀՀԻ-ում