Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող, ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը 2020 թվականի փետրվարի 5-ին Ֆրանկֆուրտում, Գերմանիայի ազգային գրադարանի շենքում, երեկոյան ժամը 18-ից 20-ը, հրապարակային դասախոսությամբ հանդես կգա «Ինչ է փոխվել Հայաստանում և ինչ չի փոխվել 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով:
Հասցեն՝ Գերմանիայի ազգային գրադարան
Ադիկեզալե 1, 60322 Ֆրանկֆուրտ
Հանդիպմանը մասնակցելու համար գրանցվել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝
badalyan_l@yahoo.com
tatarmen@yahoo.com
aniarcf@gmail.com
Դասախոսության ավարտին Թաթուլ Հակոբյանը կպատասխանի ներկաների հարցերին, ապա կներկայացնի իր հեղինակած և ԱՆԻ կենտրոնի կողմից հրատարակած իր նոր հատորները: Գրքերի վաճառքից ստացված գումարները կուղղվեն ԱՆԻ կենտրոնի հետագա գործունեությանը:
Թաթուլ Հակոբյանի Արևմտյան Եվրոպայի երկրներ կազմակերպված այս այցը ֆինանսավորվում է նրա հրատարակած գրքերի վաճառքից ստացված հասույթով, ինչպես եղել է 2019 թվականի նոյեմբերին Արևմտյան Եվրոպայի հինգ երկրներ նրա այցը, և նրա վերջին երեք այցելությունները ԱՄՆ և Կանադա (2016-2018 թթ), Եգիպտոս, Իրան, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ:
Եվրոպական այցի օրերին Հակոբյանը կներկայացնի հետևյալ գրքերը.
Tatul Hakobyan, ARMENIANS and TURKS, 2019 edition
Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019թ հրատարակություն
Artashes Vruyr, IN ANI, 2020 edition
Eghishe Kajuni, General Andranik, 2020 edition
Քաջազնունի, Վրացյան, Դարբինեան, Նավասարդյան, Ջամալյան, ՀՅԴ–ն անելիք ունի՞, թե՞ չունի, 2019թ հրատարակություն
Հովհաննես Քաջազնունի, ԵՐԿԵՐ, 2018թ հրատարակություն
Ալեքսանդր Խատիսյան, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, 2018թ հրատարակություն
Վարդան Հարությունյան, ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, 2018թ հրատարակություն
Ստեփան Սապահ–Գիւլեան, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ, 2017թ հրատարակություն
Ռուբէն Տէր Մինասեան, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ, 2017թ հրատարակություն
Tatul Hakobyan, Karabağ güncesi; Yeşil ve Siyah, in Turkish, 2013
Թաթուլ Յակոբեան, ՀԱՅԵՐԸ եւ ԹՈՒՐՔԵՐԸ. ՀԱՅԵԱՑՔ ԱՐԱՐԱՏԷՆ, 2012թ. հրատարակութիւն
Թաթուլ Հակոբյան, ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ, 2011թ, երրորդ հրատարակություն
Թաթուլ Հակոբյան, ՀԱՅԵՐԸ եւ ԹՈՒՐՔԵՐԸ, ՀԱՅԱՑՔ ԱՐԱՐԱՏԻՑ, 2010թ հրատարակություն
Tatul Hakobyan, KARABAKH DIARY; BLACK and GREEN, 2010 edition
Թաթուլ Յակոբեան, ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽԵԱՆ ՕՐԱԳԻՐ, 2010թ հրատարակութիւն













