Մյունխեն (Գերմանիա). հանդիպում Թաթուլ Հակոբյանի հետ, 9 փետրվար

1538

ՀՐԱՎԵՐ

Հարգելի հայրենակիցներ,

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը  2020 թվականի հունվարի 31-ից փետրվարի 10-ը Գերմանիայի, Լյուքսեմբուրգի և Իսպանիայի մի շարք քաղաքներում կհանդիպի տեղի հայկական համայնքներին և ելույթներ կունենա Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության և Արցախում կայանալիք ընտրությունների թեմաներով:

Մյունխենի հայ֊գերմանական “Անուշ” պարի և մշակույթի կենտրոնը (կազմակերպիչներ՝ Հիմնադիր տնօրեն Անուշ Չախալյան, Հակոբ Զորոյան, Սուսաննա Մովսիսյան, Նարեկ Աղաբաբյան և Մարիամ Օվաննեսյան) այս առիթով Մյունխեն քաղաքում Թաթուլ Հակոբյանի հետ կազմակերպել է հանդիպում, որը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 9-ին:

Ձեզ սիրով հրավիրում ենք մասնակցելու այս հանդիպմանը: 

Հանդիպումը սկսվելու է Սուրբ Սարգսի տոնի հետ կապված նախաբանով՝ շնորհավորանք երիտասարդներին, աղաբլիթի բաժանման արարողակարգ:

Թաթուլ Հակոբյանը իր ելույթում անդրադառնալու է Արցախում 2020 թ․-ի ապրիլին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցին և այդ կապակցությամբ հայ հանրության մոտ առկա տրամադրություններին, կխոսի Հայաստանում 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխություններին և այն խնդիրներին ու դժվարություններին, որոնք շարունակում են մնալ մարտահրավեր հանրապետության համար:

Ելույթից հետո Հակոբյանը կպատասխանի ներկաների հարցերին, իսկ վերջում կներկայացնի իր հեղինակած և ԱՆԻ կենտրոնի կողմից հրատարակած իր նոր հատորները:

Գրքերի վաճառքից ստացված գումարները կուղղվեն ԱՆԻ կենտրոնի հետագա գործունեությանը:

Թաթուլ Հակոբյանի Արևմտյան Եվրոպայի երկրներ կազմակերպված այս այցը ֆինանսավորվում է նրա հրատարակած գրքերի վաճառքից ստացված հասույթով, ինչպես եղել է 2019 թվականի նոյեմբերին Արևմտյան Եվրոպայի հինգ երկրներ նրա այցը, և նրա վերջին երեք այցելությունները ԱՄՆ և Կանադա (2016-2018 թթ), Եգիպտոս, Իրան, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ:

Եվրոպական այցի օրերին Հակոբյանը կներկայացնի հետևյալ գրքերը.

Tatul Hakobyan, ARMENIANS and TURKS, 2019 edition

Արտաշես ՎրույրԱՆԻՈՒՄ, 2019թ հրատարակություն

Artashes Vruyr, IN ANI, 2020 edition

Eghishe Kajuni, General Andranik, 2020 edition

ՔաջազնունիՎրացյանԴարբինեանՆավասարդյանՋամալյանՀՅԴն անելիք ունի՞թե՞ չունի, 2019թ հրատարակություն

Հովհաննես ՔաջազնունիԵՐԿԵՐ, 2018թ հրատարակություն

Ալեքսանդր ԽատիսյանՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, 2018թ հրատարակություն

Վարդան ՀարությունյանՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, 2018թ հրատարակություն

Ստեփան ՍապահԳիւլեանՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ, 2017թ հրատարակություն

Ռուբէն Տէր ՄինասեանՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ, 2017թ հրատարակություն

Tatul Hakobyan, Karabağ güncesi; Yeşil ve Siyah, in Turkish, 2013

Թաթուլ ՅակոբեանՀԱՅԵՐԸ եւ ԹՈՒՐՔԵՐԸՀԱՅԵԱՑՔ ԱՐԱՐԱՏԷՆ, 2012թ. հրատարակութիւն

Թաթուլ ՀակոբյանԿԱՆԱՉ ու ՍԵՒԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ, 2011թ, երրորդ հրատարակություն

Թաթուլ ՀակոբյանՀԱՅԵՐԸ եւ ԹՈՒՐՔԵՐԸՀԱՅԱՑՔ ԱՐԱՐԱՏԻՑ, 2010թ հրատարակություն

Tatul Hakobyan, KARABAKH DIARY; BLACK and GREEN, 2010 edition

Թաթուլ ՅակոբեանԿԱՆԱՉ ու ՍԵՒԱՐՑԱԽԵԱՆ ՕՐԱԳԻՐ, 2010թ  հրատարակութիւն

 

Մյունխենի հայ֊գերմանական “Անուշ” պարի և մշակույթի կենտրոն

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն