«Ժիրայր (Մարտիրոս Պոյաճեան)». Եղիկ Ճէրէճեանի նոր գիրքը

945

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Եղիկ Ճէրէճեանի նոր հատորը՝ նվիրված Ժիրայրին՝ Մարտիրոս Պոյաճեանին։ Այն տպագրվել է այս տարի՝ 2019-ին, Բեյրութում և կրում է «Ժիրայր (Մարտիրոս Պոյաճեան)» խորագիրը։

Սա Ճէրէճեանի հեղինակային «Հրասիրտները» մատենաշարի չորրորդ գիրքն է։ Առաջինը նվիրված էր «Մեծն Մուրադին»՝ Համբարձում Պոյաճեանին, երկրորդը՝ «Ս․ Վահագնին»՝ Գրիգոր Նալպանտեանին, երրորդը՝ «Պանդուխին»՝ Միքայէլ Սերեանին:

«Ժիրայր (Մարտիրոս Պոյաճեան)» գրքում հանգամանորեն ներկայացվել է համիդյան բռնատրության դեմ հայ ազգային ազատագրական շարժման առաջին գործիչներից հեղափոխական Ժիրայրի (ծնվել է 1856-ին, Հաճընում, կախաղան հանվել Յոզգաթում, 1894-ին) կյանքն ու գործունեությունը:

Եղիկ Ճէրէճեանը տասնյակ գրքերի ու գիտական հոդվածների, ավելի քան 100 գրախոսության և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

1992-2009 թթ․, հաջորդական չորս անգամներ, ընտրվել է Լիբանանի խորհրդարանի անդամ Բեյրութի շրջանից։ 1995-ից մաս է կազմում Ս․ Դ․ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության։