Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ գրեթե ամենօրյա ֆեյսբուքյան պատերազմի մեջ է նախկինների, մասնավորապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող խմբերի հետ։ Այդ պատերազմը երբեմն դուրս է գալիս առօրյա։ Այսօր նրա ինստիտուտում տեղի ունեցավ քննարկում, որին, ինչպես հայտարարել էր Սաֆարյանը, չէին կարող մասնակցել մի շարք լրատվամիջոցներ, քանի որ Սաֆարյանը դրանք համարում է քարոզչամիջոցներ։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ քննդատական հայտարարություն են տարածել՝ Սաֆարյանին հորդորելով զերծ մնալ խտրական վերաբերմունքից։ Սաֆարյանը թեմայի շուրջ զրուցել է ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ։
Վերջին Լուրերը
Տեսադարան
Հայաստանի հետ Արցախի միավորման որոշումը, Անկախության հռչակագիրը. Թաթուլ Հակոբյանի և Վահրամ Աթանեսյանի զրույցը
ԱՆԻ կենտրոնի Ժիրայր Սարգիսեան գրադարան-ստուդիայում լրագրող Թաթուլ Հակոբյանը զրուցում է հրապարակախոս, Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) և Արցախի խորհրդարանի մի քանի գումարումների պատգամավոր Վահրամ Աթանեսյանի...
Անկախության պահպանման հարցում Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը ընդհանուր շահեր ունեն. Թաթուլ Հակոբյան
Հանրային Հեռուստատեսություն
Անկախության պահպանման հարցում ՀՀ-ի, Ադրբեջանի և Վրաստանի շահերը համընկնում են:
Աննա Դանիելյանի հարցազրույցը «Անի կենտրոնի» փորձագետ Թաթուլ Հակոբյանի հետ:
Հայ-ադրբեջանական անցյալից, ԼՂԻՄ-ի տարիները, Կևորկովի ժամանակները. Թաթուլ Հակոբյանի և Վահրամ Աթանեսյանի զրույցը
ԱՆԻ կենտրոնի Ժիրայր Սարգիսեան գրադարան-ստուդիայում լրագրող Թաթուլ Հակոբյանը զրուցում է հրապարակախոս, Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) և Արցախի խորհրդարանի մի քանի գումարումների պատգամավոր Վահրամ Աթանեսյանի...
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1991թ. մայիսի 28-ին
1991 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է խորհրդարանի՝ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ: