Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Շահին Մուստաֆաևը նշանակվել է երկրի փոխվարչապետ։ Մինչ այդ նա զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվել են երկու փոխվարչապետներ Հաջիբալի Աբութալիբովը և Ալի Հասանովը։ Ալիևը կոչ է արել իշխանությունում գտնվող 70 տարեկանից բարձր բոլոր պաշտոնյաներին հետևել Հասանովի և Աբութալիբովի օրինակին։
***
Շահին Մուստաֆաևը ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում, ոսկե մեդալով ավարտել Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ հայկական դպրոցը: Այդ դպրոցում է սովորել նաև ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը օպերատոր Ազատ Գևորգյանի հետ ներկայացրել է նախարարի և Մուստաֆաևների ընտանիքի` հայաստանյան կյանքի հատվածը:












