Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Թուրքիայի զինուժի ներխուժումը Սիրիայի քրդաբնակ շրջաններ

984

Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքիայի զինուժի ներխուժումը Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ շրջաններ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մտահոգված ենք այս իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ այդ գործողությունը ավելի կխորոցնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը»,- ասել է Փաշինյանը։

Նա միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը Սիրիայի տարածքում իրականացնում է մարդասիրական առաքելություն, որը շարունակվելու է:

«Կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում կքննարկենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումներն ու մեր դիրքորոշումները»,- ասել է Փաշինյանը։

Արխիվային լուսանկար