«Դովեղ» ՖԱ-ն ՀՖՖ-ից ստացել է 50 հատ մարզազգեստ և 30 գնդակ

1323

ՀՀ ֆուտբոլի 2019-2020 թթ․ մանկապատանեկան առաջնությանը երեք տարիքային խմբերում մասնակցող Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, որպես նվիրատվություն, ստացել է 50 հատ մարզազգեստ և 30 հատ գնդակ:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Տավուշում ֆեդերացիայի ներկայացուցիչ Վրեժ Աբովյանին՝ սահմանային ակումբին հատուկ ուշադրության և օժանդակության համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի 2019-2020 թվականների մինչև 14 տարեկանների մանկապատանեկան առաջնությանը մասնակցող Նոյեմբերյանի «Դովեղ-06»-ը իր առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 27-ին, ժամը 14-ին, Մասիսի քաղաքային մարզադաշտում։ Մեր թիմի մրցակիցը Երևանի Սպարտակ-06 թիմն է։

«Դովեղ-07»-ը առաջին հանդիպումը անց կկացնի հոկտեմբերի 3-ին: Մրցակիցը հայտնի կլինի առաջիկա օրերին:

«Դովեղ-05»-ը իր առաջին հանդիպումը անց է կացնելու Բյուրեղավանի քաղաքային մարզադաշտում հոկտեմբերի 9-ին, ժամը 15-ին։ Մեր թիմի մրցակիցը տեղի Բյուրեղավան-05 թիմն է։