Հռոմում Հայաստանի (1918-1920/21) դեսպանատունը և դեսպան Վարանդյանը

2880

Լուսանկարներում Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Իտալիայում ՀՀ առաջին դեսպան Միքայել Վարանդյանն է (Հովհաննիսյան) ու դեսպանության շենքը, որն այսօր թանկարժեք հյուրանոց է Հռոմի կենտրոնում։ Պետական գույքը վաճառվել է՝ փրկելու համար բոլշևիկներից, ինչպես Վաշինգտոնում ՀՀ դեսպանության նույնքան շքեղ շենքը։

Միքայել Վարանդյանը մեծահարուստ Միքայել Արամյանցի քրոջ որդին էր, իսկ իր քույրը խորհրդարանի երկրորդ նախագահ, Փարիզի խաղաղության վեհաժողովում ՀՀ պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանի երկրորդ կինն էր։

Ի դեպ, Միքայել Վարդանյանը 1922 թ. նոյեմբերի 29-ին Հռոմում հանդիպել է Իտալիայի նորընծա վարչապետ Բենիտո Մուսոլինիին՝ վերջինիս հրավերով և նրա հետ քննարկել Հայկական հարցը, իսկ դուչեն մեծ ուշադրությամբ լսել և հարցեր է տվել՝ ասելով, որ հետաքրքրված է հայության ճակատագրով։ Մեր դեսպանի նպատակն էր նրա միջոցով Վիլսոնյան Հայաստանը կյանքի կոչել, բայց Բենիտո Մուսոլինին զարմացել է, որ հայության պահանջներն այդքան համեստ են և ավելացրել, որ այդպիսի նեղ սահմաններով Հայաստանը կենսունակ չի կարող լինել, ինչպես դեպի ծով ելք (Տրապիզոնը միացվել էր Հայաստանին) չունենալու դեպքում։

Մայքլ Բաբայան