Ադրբեջանի վարչապետ Ուսուբբեկովը՝ Գանձակում. 1920թ. մարտ

817

ԱԴՐԲԷՋԱՆԻ ՄԻՆԻՍՏՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՍՈՒԲԲԷԿՈՎԸ ԳԱՆՁԱԿՈՒՄ

«Ադրբէյջան» թերթը հաղորդում է, որ Գանձակի հայերի դրութիւնը վտանգւած լինելու պատճառով մինիստր նախագահ Ուսուբբէկովը մեկնել է Գանձակ: Թերթը ասում է, որ Գանձակի թուրքերի յուզումը առաջացել է Ղարսի և Զանգեզուրի դէպքերի պատճառով:

Ուսսուբէկովը խորհրդակցութիւն է ունեցել ժողովրդի զանազան խաւերի հետ և կոչ արել, որ ժողովուրդը հանգիստ  մնայ և հաշտ ու խաղաղ ապրի իր դարաւոր հարևանների՝ հայերի հետ: Ուսսուբէկովը այցի է գնացել նաև հայերին: Եկեղեցիի բակում նա ժողովի է հրաւիրել հայերին և յայտնել է, որ Հայաստանի կառավարութեան բռնած դիրքը դէպի Ադրբէջանը չի կարող փոխել Ադրբէջանի վերաբերմունքը դէպի Ադրբէջանում ապրող հայերը: Ադրբէջանր կառավարութիւնը թոյլ չի տայ, որ երկրի նորմալ կեանքը խանգարւի և ամենախիստ պատժի կենթարկի նրանց, ովքեր հայերի վերաբերեալ բռնութիւններ կը կատարեն:

Ժողովուրդ, թիվ 43, կիրակի, 21 մարտի, 1920թ          

Լուսանկարում՝ Գանձակի Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ կառուցված 1663թ

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/43.pdf