Հայերը Էվէրէկ-Ֆէնէսէում եւ Թալասում. 1938 թվական

3402

[Թուրքիոյ] Գավառից այս ընթացիկ ամսաշրջանում տեղեկութիւններ են ստացուել Էվէրէկ-Ֆէնէսէի (գրվում է նաև՝ Էվերեկ-Ֆենեսէ-Թ. Հ.) եւ Թալասի հայերի մասին: Էվէրէկ-Ֆէնէսէի մէջ բնակւում են 100 տունից աւելի ընտանիքներ, մօտ 1000 շնչից բաղկացած: Սրանց կէսը կազմում են շրջանի գիւղացիները: Փոքր բացառութեամբ, հայերը զբաղւում են արհեստներով՝ կօշկակար, հիւսն, երկաթագործ: Կրօնական պաշտամունք կատարում է Ֆէնէսէի Ս. Թորոս եկեղեցում թրքախօս քահանան: Թաղական Խորհուրդ գոյութիւն չունի, դրա փոխարեն հաստատուած է կառավարութիւնից անհատ միւթէվէլիի, որ վարում է համայնքի գործերը:

Թալասը Կեսարիայի գիւղերից է: Կառավարութեան յատուկ թոյլտուութեամբ Կեսարիոյ քահանան այցելել է Թալասի 20 տուն հայրին եւ մկրտել է 6 երեխաներ: Գիւղում թէեւ կայ եկեղեցի, բայց կիսաւեր վիճակի մէջ է գտնւում, իսկ համայնքը միջոցներ չունի նորոգելու համար:

Հայրենիք ամսագիր, թիվ 10, օգոստոս 1938, էջ 170:

Հ. Գ. Էվէրէկ-Ֆէնէսէն և Թալասը Անկարայի վիլայեթի Կեսարիայի սանջակի գյուղերից են: Լուսանկարը՝ Հուշամատյան կայքից (http://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/vilayetankara.html):