Հայաստանի խորհրդարանի (խորհրդի) մուսուլման, ռուս և եզդի պատգամավորները․ 1918-1919 թթ

1873

Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինը՝ պառլամենտը, ձևավորվել է 1918 թվականի ամռանը՝ Հանրապետության հռչակումից երկու ամիս անց: Դա նաև անկախ Հայաստանի պատմության մեջ միակ օրենսդիր մարմինն էր, որ ձևավորվել է ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում:

Առաջին խորհրդարանը, որը կրում էր Խորհուրդ անունը, ձևավորվեց Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 մուսուլմանների ու մեկական ռուսի և եզդու ներգրավումով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր:

Մուսուլման պատգամավորներն էին․

Սեյիդ-Ռիզա Միր-Բաբաև

Միրզա Ջաբար Մամեդով

Ախպեր աղա Իսմայիլով

Միր-Բաղիր Միր-Բաբաև

Մամեդ բեկ Մամեդբեկով

Ասադ բեկ Աղաբաբբեկով

Ռուս պատգամավորն էր․

Իվան Իվանովիչ Զորին

Եզդի պատգամավորն էր․

Յուսուֆ բեկ Թեյմուրով

Աղբյուրը՝ «Զանգ», 4 օգոստոսի, 1918թ, թիվ 42, «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը» (1918թ․ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու, կամող՝ Համո Սուքիասյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Հայաստանի ազգային արխիվ, Երևան, 2009

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/08/01/armenia-parliament-1918/

https://www.aniarc.am/2017/08/01/avetik-sahakyan-1918-august-1-speech/