Քեթի և Փոքրաշեն գյուղերի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին

2409

Քեթի և Փոքրաշեն գյուղերը, որոնք հարևան են միմյանց, մաս են կազմում խոշորացված Մարմաշեն համայնքի, որի կենտրոնը Մայիսյան գյուղն է:

Երկու գյուղերը գտնվում են մարզկենտրոն Գյումրիից համապատասխանաբար 10 և 14 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1750-1800 մետր բարձրության, Երևան-Գյումրի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վրա:

Այս գյուղերը գտնվում են արևելքից Ուխտի սար, հյուսիսից Պոլոզսար լեռնաշղթաների մեջ փռված գոգավորությունում:

Քեթին հիմնադրման ժամանակ՝ 1820-ական թթ վերջերին, ունեցել է Մեծ Քեթի անունը: Փոքրաշենը ունեցել է Լեռնանցք և Փոքր Քեթի անունները:

Քեթի գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 258 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 584 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 730 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 913 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական1020 հոգի

1914 թվական – 1127 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1122 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 966 հոգի

1919 թվական – 941 հոգի

1922 թվական – 474 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 528 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 712 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Քեթին ունեցել է.

1939 թվական – 921 հոգի

1959 թվական – 872 հոգի

1970 թվական – 865 հոգի

1979 թվական – 807 հոգի:

1989 թվական – 895 հոգի:

Փոքրաշեն գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 121 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 275 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 323 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 388 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական363 հոգի

1914 թվական – 535 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 400 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 446 հոգի

1919 թվական – 520 հոգի

1922 թվական – 188 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական –218 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 285 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Փոքրաշենը ունեցել է.

1939 թվական – 369 հոգի

1959 թվական – 309 հոգի

1970 թվական – 196 հոգի

1979 թվական – 212 հոգի

1989 թվական – 193 հոգի:

Խորհրդային շրջանում Քեթին և Փոքրաշենը Ախուրյանի շրջանի գյուղերից էին:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։