ԱՆԻ կենտրոնի հրատարակած գրքերը հասանելի են Արագածոտնի մարզային գրադարանում

549

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը իր հրատարակած գրքերը վաճառքից զատ նվիրաբերում է նաև Հայաստանի մարզային և քաղաքային գրադարաններին:

Օրերս կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը Աշտարակ քաղաքում գտնվող
(քաղաք Աշտարակ, Սիսակյան 2/10) Արագածոտնի մարզային գրադարանին է նվիրել հետևյալ գրքերը.

Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը»

Հովհաննես Քաջազնունի, ԵՐԿԵՐ

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն»

Ռուբէն Տէր Մինասեան, «Հայաստանի Հանրապետութիւնը»

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները»

Հովհաննես Քաջազնունի– «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս»

Սիմոն Վրացյան– «Խարխափումներ»

Թաթուլ Հակոբյան – «Կանաչ ու սև. արցախյան օրագիր»

Թաթուլ Հակոբյան – «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը»:

Առաջիկա օրերին ԱՆԻ կենտրոնի հրատարակած գրքերը հասանելի կլինեն նաև Արարատի մարզային գրադարանում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն