Լեռնուտ գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին

1526

Լեռնուտ գյուղը մաս է կազմում խոշորացված Մարմաշեն համայնքի, որի կենտրոնը Մայիսյան գյուղն է:

Լեռնուտը սահմանակից է Կարմրաքարին, Հացիկին, Շիրակին, Ջաջուռին, Կրաշենին, Մեծ Սարիարին:

Լեռուտը գտնվում է մարզկենտրոնից 12 կմ դեպի հյուսիս-արևելք,
Շիրակի լեռնաշղթայի փեշերին, բլրապատ տարածքում, ծովի մակարդակից ավելի քան 1800 մետր բարձրության վրա:

Նախկինում ունեցել է Առըխվալի, Արիխվալի Երրորդ, Արըխվալի Մյուս, Արըխվալի Նոր, Ֆարմասոնի անվանումները: Լեռնուտ է վերանվանվել 1967 թվականի հոկտեմբերի 21-ին:

Շիրակի մարզում Արխվալի անունն են կրել նաև Մեծ և Փոքր Մանթաշ գյուղերը, որոնք մինչև 1935 թվականը ունեցել են Մեծ և Փոքր Արխվալի անունները:

Լեռնուտ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 221 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 561 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 490 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 592հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 590-ը՝ հայ, 1-ը՝ պրավոսլավ, 1-ը՝ այլ

1904 թվական661 հոգի

1914 թվական – 801 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 727 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 843 հոգի

1919 թվական – 790 հոգի

1922 թվական – 295 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 290 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 394 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Լեռնուտը ունեցել է.

1939 թվական – 374 հոգի

1959 թվական – 186 հոգի

1970 թվական – 175 հոգի

1979 թվական – 113 հոգի:

Խորհրդային շրջանում Լեռնուտը Ախուրյանի շրջանի գյուղերից էր:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։