Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 1919 թ. հունիսի 21-23-ին։
Ընտրվեց 80 պատգամավորից բաղկացած խորհրդարան։
Պառլամենտի յուրաքանչյուր ընտրված անդամ հուլիսի 31-ին ստացավ այս վկայականից, որով հավաստվում էր տվյալ թեկնածուին ԿԸՀ-ի կողմից պատգամավորական մանդատ տրամադրելու փաստը։
Օգոստոսի 1-ին գումարվեց նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։
Ի դեպ, սույն փաստաթուղթը պատկանել է ՀՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության և պետական գույքի, աշխատանքի, հանրային խնամատարության և վերաշինության նախարար Արշակ Հովհաննիսյանին։
Լուսանկարը և տեքստը՝ Մայքլ Բաբայանի












