Բանանց-2 – «Դովեղ»՝ 10-0

1462

Ապրիլի 8-ին Երևանի Բանանց ֆուտբոլային ակումբի ակադեմիայում կայացավ ընկերական հանդիպում ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող Բանանց-2 և Նոյեմբերյանի «Դովեղ» նորաստեղծ թիմի միջև:

Դաշտի տերերը հաղթեցին 10-0 խոշոր հաշվով:

Սա «Դովեղ»-ի երրորդ ընկերական հանդիպումն էր: Առաջին երկուսում թիմը Գյումրիում խաղացել է ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող Շիրակ-2-ի հետ և պարտվել համապատասխանաբար 1-3 և 0-4 հաշիվներով:

Բանանց-2-ի հետ խաղում «Դովեղ»-ից հայտավորել էին և խաղացին հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Էդվարդ Հովհաննիսյան – Երևան

Արման Սիմոնյան – Երևան

Պաշտպաններ

Տիգրան Ենգիբարյան – Գետահովիտ

Արամ Ենգիբարյան – Գետահովիտ

Մհեր Օհանյան – Իջևան

Իշխան Եսայան – Ալավերդի

Արման Ավետյան – Արզնի

Վլադիմիր Խաչատրյան- Երևան

Կիսապաշտպաններ

Տարոն Բաբաջանյան – Բագրատաշեն, թիմի ավագ

Սերժ Բալաբեկյան – Գետահովիտ

Միշա Զուրաբյան – Բերդավան

Սուրեն Եղիկյան – Խաշթառակ

Արթուր Բուդուրյան – Ներքին Կարմիր Աղբյուր

Աշոտ Հակոբյան – Դովեղ

Արմեն Հակոբյան -Երևան

Արթուր Աղանիկյան – Քասախ

Հարձակվողներ

Սմբատ Աբովյան – Ալավերդի

Նարեկ Սարուխանյան – Աչաջուր

Մենուա Սիրադեղյան – Կոթի

Թիմի մարզիչ – Կարեն Ասատրյան, Նոյեմբերյան

Թիմի փոխնախագահ – Վրեժ Աբովյան, Կողբ

Ակումբի հիմնադիր – Թաթուլ Հակոբյան, Դովեղ

Բանանց-2-ը Առաջին լիգայի առաջատարներից է, 12 թիմերի մրցապայքարում ընթանում է երրորդ տեղում.

ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2018-2019թթ. առաջնություն
Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Յունիոր Սևան 24 20 4 0 68 13 64
2.  Երևան 24 18 1 5 87 32 55
3.  Բանանց-2 23 14 5 4 44 24 47
4.  Լոկոմոտիվ 24 13 4 7 44 22 43
5.  Արարատ-Արմենիա-2 23 12 5 6 44 26 41
6.  Ալաշկերտ-2 24 10 8 6 47 31 38
7.  Փյունիկ-2 24 8 5 11 34 44 29
8.  Շիրակ-2 23 8 3 12 29 38 27
9.  Բանանց-3 24 7 4 13 25 44 25
10.  Գանձասար-Կապան-2 24 6 4 14 37 64 22
11.  Արարատ-2 24 5 6 13 32 62 21
12.  Էրեբունի 33 1 1 31 12 103 4

 

Բանանց ՖԱ-ը իր ֆեյսբուքի էջում Բանանց-2 – Դովեղ խաղի մասին տեղադրել է տեսանյութ, լուսանկարներ և թողել գրություն.

Նորաստեղծ «Դովեղ» ակումբին մաղթում ենք հաջողություն և երկարամյա ֆուտբոլային գործունեություն։

Ստորև ներկայացնում ենք խաղի բոլոր գոլերը և լուսանկարները: