«Դովեղ» ակումբը Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի 2019-2020 թթ առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՖՖ

1610

Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը այսօր, ապրիլի 2-ին, Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի 2019-2020 թթ առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա։

«Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանի՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանին ներկայացրած գրության մեջ ասվում է․

Հարգարժան պարոն Մելիքբեկյան,

այս գրությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն ցանկություն, նպատակ և հնարավորություն ունի մասնակցել Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի 2019-2020 թթ առաջնությանը։

Ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մեր ևս մեկ ցանկություն՝ թույլտվություն ստանալու դեպքում մեր թիմը տնային խաղերը անց կկացնի Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում։


Դիմումի հետ մենք ներկայացրել են նաև անհրաժեշտ այլ փաստաթղթեր ևս, այդ թվում՝ ակումբի Կանոնադրությունը։

Մենք ուզում ենք հայտնել նաև, որ «Դովեղ» ակումբը առնվազն մեկ թիմ կունենա ՀՀ ֆուտբոլի 2019-2020 թթ․ մանկապատանեկան առաջնության Ա ենթախմբում (մինչև 17 տարեկաններ) և մեկ թիմ՝ Բ ենթախմբում։

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ

2 ապրիլի, 2019թ