«Չեմ կարող ասել, որ կարգավորման գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն». Փաշինյան

761

Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Վիեննայում այսօր, մարտի 29-ին, իր և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:

“Հանդիպումը ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն, բայց սկսվել է գործընթաց, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր պատկերացումների մասին:

Հուսամ, նախագահ Ալիևն էլ դրական կգնահատի: Բայց սա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթական կամ պարտություն, երբ ասում եմ դրական:

Հակամարտությունը ունի շատ խորը արմատներ, մենք պարզ իրավիճակի հետ գործ չունենք”,- ասաց Փաշինյանը: