Արցախ. մարտ 1920՝ ադրբեջանական 10 հազար զորքը և զինված խուժանը հարձակման են անցել

2004

Կռիվները Ղարաբաղում

Ղարաբաղի կռիվների լուրերը, դժբախտաբար, հաստատվում են: Ադրբեջանի կառավարությունը մոտ 10 հազար զորք և զինված խուժան հավաքելով Ղարաբաղի և Զանգեզուրի սահմանների վրա, դիմել է գործոն քայլերի:

Սուլթանովը կտրուկ պահանջ է դրել հայերին՝ զինաթափ լինել, երբ հայերը մերժել են , մարտի 20-ին ադրբեջանյան զորքերը բոլոր կողմերից անցել են հարձակման ղարաբաղցիների և զանգեզուրցիների վրա:

Հայերն ուժեղ դիմադրություն են ցույց տվել:

Արյունոտ կռիվներ են տեղի ունենում Խանքենդում, Ասկերանում, Թարթառում և ուրիշ վայրերում:

Երկու կողմից շատ կորուստ է տրվել: Կռիվները ծավալվում են: Հայերը վճռել են մինչև վերջին փամփուշտը կռվել, որովհետև անձնատուր լինելը հավասար են համարում բնաջնջման:

Երևի, իբրև արձագանք Ղարաբաղի դեպքերի, տաջիկ [թուրք]-ադրբեջանյան գործակալները սկսել են ապստամբություն քարոզել Հայաստանում ապրող մահմեդականների մեջ:

Կացությունը շատ լուրջ է:

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, Երևան, թիվ 65, շաբաթ, 27 մարտի, 1920թ

Լուսանկարում՝ Շուշին 1920 թվականի մարտի հայկական ջարդերից հետո