ՀՅԴ-ի համար նոր իրավիճակ է ստեղծվել։ Կուսակցությունը 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո այլևս խորհրդարանում չէ, ավելի վաղ՝ հոկտեմբերից, մաս չի կազմում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, իսկ վերջին շրջանում սկսել է կոշտ քննադատության ենթարկել գործող իշխանությունների ներքին և արտաքին, կադրային քաղաքականությունը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը ՀՅԴ-իշխանություններ հարաբերությունների, ՀՅԴ ներկուսակցական, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրների շուրջ զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ, ով Նիկոլ Փաշինյանի անցումային կառավարության ամիսներին զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզպետի դիրքը։
Վերջին Լուրերը
Տեսադարան
Բաթում. 4 հունիս, 1918թ՝ Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև
1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում հայերը և թուրքերը ստորագրեցին փաստաթուղթ, որը կրում էր հետևյալ անունը՝ «Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի...
Թուրքական վերջնագիր՝ ինչպես քվեարկեցին Թիֆլիսի հայկական կուսակցությունները. 1918թ մայիսի 28
Մայիսի 28-ը ընդունվեց անկախության օր, քանի որ, ի կատարումն թուրքերի վերջնագրի, Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Եվ քանի որ թուրքերը...
Անկախ Վրաստանը և հայ քաղաքական միտքը. 1918-ի մայիսի 26-ը
1918 թվականին անդրկովկասյան հանրապետություններից առաջինը իր անկախությունը հռչակեց Վրաստանը։ Դա տեղի ունեցավ մայիսի 26-ին՝ նույն օրը, երբ Անդրկովկասի Դաշնային Հանրապետությունը լուծարվեց։
Մայիսի 26-ին Թիֆլիսի Հայոց...
Որքան մեծ լինի ընտրություններին մասնակցողների թիվը, ՔՊ-ի հաղթելու շանսերը կնվազեն. Թաթուլ Հակոբյան
23 Մայիս, 2022
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին։...












