Քերոլին Ռաֆայելյանը աշխարհի ամենահարուստ հայ կինն է 1 միլիարդ դոլար կարողությամբ

2987

Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2019

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2019թ.-ի ցուցակում հայտնվել է 5 հայ միլիարդատեր:

Հինգերորդ ամենահարուստ հայը Alex and Ani թանկարժեք զարդերի բրենդի սեփականատեր Քերոլին Ռաֆայելյանն է: Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 1 մլրդ դոլար։ Ռաֆայելյանը զբաղեցրել է ցուցակի 2,057 (+67) հորիզոնականը։

Ռաֆայելյանը աշխարհի ամենահարուստ հայ կինն է: Երեք երեխաների մայր Քարոլինը ծնվել է 1966-ին Փրովիդենսում՝ Ռոդ Այլանդ, ԱՄՆ:

2019թ․-ի ցուցակում ներկայացված ամենահարուստ հայը Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է:

Աղբյուրը՝ https://b24.am/business/75592.html