Մայենդորֆի հռչակագիրը. տեքստ՝ ստորագրված Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Մեդվեդևի կողմից

2191

Քանի որ հայկական իրականության մեջ կրկին բանավեճ է սկսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանրամասների շուրջ, ԱՆԻ կենտրոնը, ի թիվս արդեն հրապարակածների, իր կայքում կտեղադրի կարգավորման բոլոր փաստաթղթերը՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողին:

Այժմ հրապարակում ենք Մոսկվայի (Մայենդորֆի) հռչակագրի տեքստը:

ԱՆԻ կենտրոն

Մոսկվայի (Մայենդորֆի) հռչակագիր

2 նոյեմբեր, 2008թ.

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները, Ռուսաստանի նախագահի հրավերով, հանդիպելով 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում, կառուցողական մթնոլորտում առարկայական և բովանդակային քննարկելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջևքաղաքական միջոցներով, ուղիղ երկխոսության շարունակման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը և հեռանկարները`

  1. Հայտարարում են, որ կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման և համակողմանի համագործակցության համար:
  2. Հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարևոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ և հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:
  3. Համաձայնում են, որ խաղաղ կարգավորման հասնելը պետք է ուղեկցվի դրա բոլոր ասպեկտների և փուլերի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով:
  4. Նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համաձայնեցման ուղղությամբ, այդ թվում նաև բարձրագույն մակարդակով հետագա շփումների ընթացքում, և հանձնարարեցին իրենց արտաքին գործերի նախարարներին` ակտիվացնել հետագա քայլերը բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ փոխգործակցությամբ:
  5. Կարեւոր են համարում խրախուսել կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում վստահության ամրապնդման միջոցների կենսագործման համար պայմանների ստեղծումը:

Հայաստանի նախագահ` Սերժ Սարգսյան,
Ադրբեջանի նախագահ` Իլհամ Ալիև,
Ռուսաստանի նախագահ` Դմիտրի Մեդվեդև: