«Վաչիկ-04» (Աչաջուր) -«Դովեղ» (Նոյեմբերյան)՝ 2-2. ընկերական խաղ Տավուշի մարզի թիմերի միջև

1435

Մինչև 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի 2018-2019 թթ. առաջնության (Բ ենթախումբ) երկրորդ խաղաշրջանին նախապատրաստվող Նոյեմբերյանի «Դովեղ» թիմը Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ընկերական հանդիպում անցկացրեց «Վաչիկ-04» թիմի հետ։

Խաղն ավարտվեց 2-2 հաշվով:

«Դովեղ»-ից գոլի հեղինակներ դարձան Էդմոն Խաչիկյանը և Արմեն Հակոբյանը: