Մասիս Մայիլյանը հանդիպել է Զոհրաբ Մնացականյանի հետ

820

Փետրվարի 25-ին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Նախարարներն անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցերի:

Նախարար Մնացականյանը ներկայացրել է Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ իր հանդիպումների, ինչպես նաև վերջերս միջնորդների՝ Երևան կատարած այցի  մանրամասները:

Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանն ընդգծել են նման հանդիպումների և երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: