10-ից 16 տարեկան ավելի քան 200 երեխա մասնակցեց սահմանային Բերդի շրջանի մինի-ֆուտբոլի մրցաշարին

2712

Շաբաթ և կիրակի, փետրվարի 2-3-ին Բերդ քաղաքի մարզադահլիճում և Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում «Դովեղ» ֆուտբոլային ակումբը կազմակերպել էր մինի ֆուտբոլի մրցաշար Տավուշի մարզի Բերդի (նախկին Շամշադին) շրջանի գյուղերի դպրոցականների միջև:

Մրցաշարի կազմակերպմանը մասնակցել էր Եդուարդ Մսրլեանը՝ Սան Ֆրանցիսկոյից։

Փետրվարի 2-ին, Բերդ քաղաքի մարզադահլիճում մրցեցին 2006-2008 թվականներին ծնված դպրոցականների թիմերը: Մրցաշարն ավարտվեց Բերդի թիվ 3 դպրոցի հաղթանակով։ Երկրորդ տեղը գրավեց Արծվաբերդի դպրոցը, երրորդ տեղը՝ Վերին Կարմիր Աղբյուրը։

Մրցումներն անցկացվեցին օլիմպիական մրցակարգով։ Մասնակցում էր 10 համայնքի դպրոցի թիմ։ Ներկայացնում ենք բոլոր հանդիպումներն ու արդյունքները․

Տավուշ-Բերդի թիվ 3՝ 2-5

Վերին Կարմիր Աղբյուր-Բերդի թիվ 1՝ 0-3

Ծաղկավան-Արծվաբերդի միջնակարգ՝ 1-2

Բերդի թիվ 4-Այգեձոր՝ 1-3

Ներքին Կարմիր Աղբյուր-Այգեպար՝ 3-5

Բերդի թիվ 3-Վերին Կարմիր Աղբյուր՝ 3-0

Արծվաբերդ-Այգեձոր՝ 4-2

Արծվաբերդ-Այգեպար՝ 4-2

Բերդ թիվ 3-Արծվաբերդ՝ 3-2

Կիրակի, փետրվարի 3-ին, Ներքին Կարմիր Աղբյուրի փոքր դաշտում մրցեցին 2003-2005 թվականներին ծնված դպրոցականները: Կրկին մասնակցում էր 10 համայնքի դպրոցի թիմ։ Եվ կրկին՝ մրցաշարն ավարտվեց Բերդի թիվ 3 դպրոցի հաղթանակով։ Երկրորդ տեղը գրավեց Նորաշենը, երրորդ տեղը՝ Ծաղկավանը։

Ներկայացնում ենք բոլոր հանդիպումներն ու արդյունքները․

Ներքին Կարմիր Աղբյուր-Վերին Կարմիր Աղբյուր՝ 3-1

Բերդի թիվ 4-Տավուշ՝ 3-1

Նորաշեն-Մովսես՝ 3-1

Բերդի թիվ 3-Այգեձոր՝ 3-2

Բերդի թիվ 1-Ծաղկավան՝ 1-2

Բերդի թիվ 4՝-Ներքին Կարմիր Աղբյուր՝ 1-4

Բերդի թիվ 3-Ծաղկավան՝ 6-2

Նորաշեն- Ներքին Կարմիր Աղբյուր՝ 2-1

Բերդի թիվ 3-Նորաշեն՝ 3-2։

Նման մրցաշար կազմակերպելով՝ «Դովեղ» ֆուտբոլային ակումբը հետապնդում է երեք հիմնական նպատակ.

  1. մասսայականացնել աշխարհի ամենասիրված խաղը՝ ֆուտբոլը, Տավուշի մարզի սահմանային համայնքներում,
  2. փորձել նոր ֆուտբոլիստներով համալրել ՀՀ ֆուտբոլի մինչև 16 տարեկանների 2018-2019թթ. առաջնությունում հանդես եկող «Դովեղ» թիմը,
  3. 2019-2020 թթ. ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության համար ընտրել ապագա ֆուտբոլիստների: Եկող՝ 2019-2020 թթ. ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնություններում «Դովեղը» ևս երկու թիմով՝ մինչև 14 և մինչև 15 տարեկանների, ցանկություն ունի մասնակցելու:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ