Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը պատրաստվող «Դովեղ» թիմը սկսել է մարզումները

2458

Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը մտադրություն ունի այս տարի մեծահասակների թիմ ձևավորել և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հայտ ներկայացնել՝ մասնակցելու 2019-2020 թթ Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:

Փետրվարի 2-ին թիմը Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում անցկացրեց մարզում և ընկերական հանդիպում մինչև 16 տարեկանների ՀՀ առաջնության Բ խմբում հանդե եկող «Դովեղ» թիմի հետ:

Թիմի մարզումներին մասնակցում են ֆուտբոլիստներ Տավուշի մարզի Բերդի, Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններից, ինչպես նաև Լոռու մարզի Ալավերդու շրջանից: Առաջիկայում թիմի մարզումներին կմիանան նաև մեր թիմին մաս կազմել ցանկացող այլ ֆուտբոլիստներ:

Փետրվարի և մարտի ընթացքում «Դովեղը» կանցկացնի մի քանի ընկերական հանդիպումներ, այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբում հանդես եկող թիմերի և սիրողական ակումբների հետ:

2019-2020 թթ Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը մասնակցել ցանկացող «Դովեղ» ակումբը շարունակում է 15-ից 24 տարեկան ֆուտբոլիստների ընդունելությունը: Մենք նախապատվությունը տալու ենք այն ֆուտբոլիստներին, որոնք բնակվում են Տավուշի մարզում և Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում:

Թիմի մարզումները անց են կացվելու Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում:

Դիմողները պետք է գրեն ակումբի էլեկտրոնային հասցեին՝ doveghfc@gmail.com կամ ֆեյսբուքի էջին՝ Դովեղ ֆուտբոլային ակումբ/Dovegh Football Club:

Առավել մանրամասների համար կարող եք դիմել նաև «Դովեղ» ֆուտբոլային ակումբի Նոյեմբերյանի մարզիչ Կարեն Ասատրյանին, հեռախոս՝ 093 24 24 86, «Դովեղ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Վրեժ Աբովյանին, հեռախոս՝ 094 99 77 85, «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ 091 42 64 35 կամ 098 65 53 21։

Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի շրջանը ֆուտբոլային ավանդույթներ ունի: 1992-ից Նոյեմբերյանի թիմը վեց տարի հանդես է եկել ՀՀ ֆուտբոլի բարձրագույն և առաջին լիգայի առաջնությունում:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ

3 փետրվար, 2019 թ