Հայկական ֆուտբոլի գարուն-աշունը և լեգեոներների սահմանափակման խնդիրը․ զրույց Արման Սահակյանի հետ

731

Հայկական ֆուտբոլում վերջին շաբաթների ընթացքում՝ ակումբների տերերի, մարզիչների, ֆեդերացիայի և ֆուտբոլիստների մասնակցությամբ, բուռն բանավեճ է ծավալվել գարուն-աշուն ձևաչափով առաջնություն անցկացնելու և լեգեոներների սահմանափակման խնդիրների շուրջ։ Հետևելով Ռուսաստանին, տարիներ առաջ Հայաստանը անցում կատարեց աշուն-ամառ ձևաչափին։ Այս ձևաչափի դեպքում գրեթե երեք ամիս՝ հունիս, հուլիս, և մասամբ՝ օգոստոս, թիմերը ֆուտբոլ չեն խաղում։ Ավելի վիճելի է օտարերկրացիների թվի սահմանափակման հարցը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը թեմայի շուրջ զրուցել է Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի հետ։