Թաթուլ Հակոբյանը՝ Թբիլիսիի «Ալիք Մեդիա»-ի հարկի տակ. Հայաստանը և Վրաստանը 1918-ին

1013

ՍիվիլՆեթի լրագրող և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության հիմնադրման և հայ-վրացական հարաբերությունների թեմայով ելույթ է ունեցել Թբիլիսիում՝ «Ալիք Մեդիա» տեղեկատվական հարթակի գրասենյակում:

Քաղաքական և շրջանային ի՞նչ պայմաններում հիմնադրվեցին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետություննները 1918 թվականի մայիսին, ինչպիսի՞ն էին հարաբերությունները նորաստեղծ երեք հանրապետությունների և Օսմանյան կայսրության միջև, որո՞նք էին վիճելի տարածքները Հայաստանի և Վրաստանի միջև, ինչպե՞ս սկսվեց հայ-վրացական երկշաբաթյա պատերազմը:

Հակոբյանը հակիրճ ներկայացրել է նաև ԱՆԻ կենտրոնի հրատարակած հատորները, առաջին հերթին՝ Հայաստանի առաջին երկու վարչապետների՝ Հովհաննես Քաջազնունու և Ալեքսանդր Խաստիսյանի գրքերը՝ «Երկերը» և «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը»:

Դասախոսության երկրորդ հատվածում Հակոբյանը պատասխանել է ներկաների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են ինչպես հայ-վրացական հարաբերություններին, Ջավախքի խնդրներին, այնպես էլ Արցախյան հակամարտությանը:

Հանդիպմանը ներկա են եղել «Ալիք Մեդիա»-ի լրագրողները, Թբիլիսիի և Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, Վրաստանի մայրաքաղաքի բուհերում ուսանող ջավախահայեր, Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ, GIPA-ի հայ ուսանողներ, Վիրահայոց թեմի ներկայացուցիչներ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն