Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամների հետ

913

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Բյուրոյի անդամների հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ:

ՀՅԴ Բյուրոյի անդամները նախագահին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և անելիքների մասին:

president.am