Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Նիկոլ Փաշինյանին

1146

Ռուսաստանի նախագահը շնորհավորական հեռագիր է ուղարկել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ, ընդգծելով, որ ակնկալում է կառուցողական ու արդյունավետ համագործակցություն, հաղորդում է Ազատությունը:

Հեռագրում Պուտինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և որ երկու երկրները տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության էական փորձ են կուտակել: «Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: Դա, անշուշտ, բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից»,- ընդգծել է Պուտինը: