Խադիջա Իսմայիլովան հաղթեց Ադրբեջանին

1003

Խադիջա Իսմայիլովան Եվրադատարանում շահեց Ադրբեջանի կառավարության դեմ դատը․ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցի հետաքննող լրագրող, նախագահ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին աղմկահարույց հրապարակումներով հայտնի Խադիջա Իսմայիլովան այսօր Եվրոպական դատարանում երկրորդ հաղթանակն է տարել Ադրբեջանի կառավարության դեմ:

Ստրասբուրգյան դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին 15 հազար եվրո փոխհատուցում վճարել լրագրողին՝ անձնական կյանքի իրավունքը ոտնահարելու և խոսքի ազատությունը ճնշելու համար: