Արամ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչո՞ւ չկա քո և ոճրագործի [Նաիրի Հունանյան] բանակցության ձայնագրությունը

1966

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսերենով գիրք է գրել, որը կրում է «Կյանք և ազատություն» խորագիրը։ Դրանում ներկայացված է Քոչարյանի կյանքն ու գորունեությունը։ Քոչարյանը մանրամասն նկարագրել է Հոկտեմբերի 27-ը։

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ով Հոկտեմբերի 27-ից հետո նշանակվեց վարչապետ և որի մասին Քոչարյանը ծանր խոսքեր է ասում գրքում, այսպես է պատասխանել Քոչարյանին.

Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները։ Բացի Սերժից ու Աղվանից [Հովսեփյան] կար մեկը իշխանության մեջ այդ ժամանակ, որ հավանում էիր։

Եվ ընդհանրապես մտքիդ փայլատակումներում ինչու չես անրադարձել թե….

1) ԼՂ հիմնահարցի որ տարբերակն էր քննարկվում այդ ժամանակ, որից ոգևորված էին Վազգենը և Դեմիրճյանը։

2) Ինչու չկա քո և ոճրագործի բանակցության ձայնագրությունը։ Մենակ չասես, որ Գրիշա Սարկիսովը, Գրիգորի Գարեգինիչը, Գասպարյան Վովան ու Կրակեմ Հրաչը քեզ ներս են թողել առանց դրսի հետ կապի և ձայնագրության։

3) Ոնց որոշեցիր դեռ քննություն չիրագործած, որ ուչասկովիյի մակարդակի գործ է։

4) Ինչու դատավարությունը արագացրեցիր և վկաների մեծ մասին չհարցաքննեցիր պարտակելով իրողությունը։

Հ.Գ. Մարդկանց գիտելիքների և ունակությունների մասին տեսակետ է ասում մեկը, ով մինչև վերջ Հայր Մերը չսովորեց, ով գիրք կարդալ չի սիրում, ում տնտեսության հետ ունեցած փորձը սահմանափակվում է Կարշոլկի գործարանի պարտկոմությամբ, ով անգամ բյուջեի 20%֊ը մտածում էր, որ իրենն է ու թալանել է երկիրը։

https://www.aniarc.am/2018/12/22/robert-kocharyan-october-27-part-two-book/