Էռնեկյանի տունը և նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգի մի շարք գրասենյակներ են խուզարկել

1065

Բուենոս Այրեսի ոստիկանությանը դատավորի որոշմամբ խուզարկել է արգենտինահայ խոշոր գործարար Էդուարդո Էռնեկյանի սեփական տունը և նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգի մի շարք գրասենյակներ, վկայակոչելով արգենտինյան լրատվամիջոցները Ազատության կայքում տեղեկացնում է Դիեգո Կարամանուկյանը։

Էռնեկյանը անցնում է մի մեծ դատական գործով, որը հետաքննում է, թե ինչպես մի շարք գործարարներ կաշառքներ են տվել իշխանավորներին տարբեր տնտեսական առավելություններ ստանալու համար:

86-ամյա Էռնեկյանը միլիարդատեր է, համարվում է Լատինական Ամերիկայի ամենահաջող գործարարներից մեկը: 2017-ին նրան շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը։