Border Stories, Crossing Armenia and Azerbaijan | Սուրիկ Նավասարդյան․ հոր և որդու պատմություն

744

Surik Navasardyan is 82 years old. He lives with his wife in the village of Berdavan in Tavush province. His five daughters are all married, and he has more than ten grandchildren. His only son, Aghasi, was murdered in the spring of 1993, at the age of sixteen. While pasturing goats, Aghasi went very close to the war-torn border. Azerbaijanis opened fire from the opposite hill, and wounded and captured the boy. At that time there was no army at the border posts.

Սուրիկ Նավասարդյանը 82 տարեկան է։ Կնոջ հետ բնակվում է Տավուշի մարզի սահմանային Բերդավան գյուղում։ Հինգ աղջիկներին ամուսնացրել է, ունի 10-ից ավելի թոռ։ Միակ որդին՝ Աղասին, սպանվել է 1993 թվականի գարնանը, 16 տարեկանում։ Այծերին արածեցնելիս տղան շատ էր մոտեցել պատերազմական սահմանին։ Դիմացի բլուրից ադրբեջանցիները կրակել էին, վիրավորել ու գերել։ Այն ժամանակ բանակ չկար կանգնած սահմանին։ Հայրը գնացել էր որդու հետևից, հասել ադրբեջանական դիրք։ Ադրբեջանցի զինվորականներին ասել էր, որ իրենք են գերել ու եկել է որդուն տանելու։ Ադրբեջանցիները նրան տարել էին խուց։ Ի պատասխան, հայկական կողմից հարձակում է սկսվում սահմանի երկու հատվածներում։ Հայերը գերում են ադրբեջանցի հովվի և սպանում երկու այլ ադրբեջանցիների, որոնցից մեկը՝ 16 տարեկան։ Ադրբեջանցիները ստիպված են լինում վերադարձնել Սուրիկին։ Ապա Վրաստանում տեղի է ունենում Սուրիկի հանդիպումը գերված ադրբեջանցի հովվի հարազատների հետ։ Պայմանավորվում են, որ հովվի փոխարեն կվերադարձվի 16-ամյա Աղասիի դին։ Ադրբեջանցիները տեղյակ չէին, որ գերված հովիվը ողջ է։ Սուրիկ Նավասարդյանը չի թողնում, որ նրան սպանեն և ողջ է վերադարձնում, քանի որ երբ ինքը գնացել էր որդուն հետ բերելու, մի ադրբեջանցի զինվորական էր փրկել իր կյանքը՝ չթողնելով, որ զինակիցները սպանեն որդուն ման եկող հորը։ Այս ամենի մասին, դեպքից ավելի քան 25 տարի անց, ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանին և Նարեկ Հայրիյանին պատմում է հայրը՝ Սուրիկ Նավասարդյանը։ 25 տարվա ընթացքում նա առաջին անգամ է որևէ լրատվամիջոցի պատմում այս պատմությունը։