«Ժառանգությունը» մտնում է խորհրդարան. 2007-2012 թթ. Ազգային ժողովը

2063

Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական, 41 մեծամասնական) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին: Ընտրական օրենսգրքի փոփոխության արդյունքում՝ փոխվեց հավասարակշռությունը ընտրական երկու՝ համամասնական և մեծամասնական ընտրակարգերի միջև, իսկ պատգամավորական ժամկետը 4-ից հասցվեց 5 տարվա:

Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցեցին 22 կուսակցություն և 1 դաշինք: Խորհրդարան մուտքի 5 տոկոսի շեմը հաղթահարեց 5 կուսակցություն.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 32.8 տոկոս,

Բարգավաճ Հայաստան – 14.7,

ՀՅԴ- 12.7,

Օրինաց երկիր – 6.8,

Ժառանգություն – 5.8 տոկոս:

Նախընտրական շրջանում ընդդիմադիր կուսակցությունները տարբեր հիմնավորումներով վտարվեցին իրենց գրասենյակներից, և շենքերը, որտեղ գտնվում էին գրասենյակները, հանձնվեցին ՀՀԿ-ին, ընդդիմադիր կուսակցությունների գործունեության համար ստեղծեցին նաև այլ խոչընդոտներ: Հատկապես զգալի էր Ժառանգություն և Օրինաց երկիր կուսակցությունների նկատմամբ իշխանությունների կոշտ կեցվածքը, ասվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի «Դիտորդ» տեղեկագրում:

2007-ի մայիսի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Նա կալանավորվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման շինծու մեղադրանքով:

Հեռուստաընկերությունները հիմնականում չէին անդրադառնում ընդդիմության գործունեությանը, եթերից գրեթե դուրս էին մնացել քաղաքական բանավեճերը: Բացառություն էին կազմում միայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, որոնց գործունեությունը լայնորեն լուսաբանվում էր: Մարզային հեռուստաընկերությունները Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանից հրահանգ էին ստացել ընդհանրապես չլուսաբանել քարոզարշավը, եթեր չտրամադրել ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր ուժերին: Մարզպետները հետևում էին, որ այդ հրահանգը չշրջանցվի: Տեղական հեռուստաընկերությունները զրկվեցին օրինական ճանապարհով՝ քաղաքական գովազդից գումար վաստակելու հնարավորությունից: «Ա1+»-ի լիցենզիայից զրկման օրինակը նկատի ունենալով, մարզային հեռուստաընկերությունները ենթարկվեցին հրահանգին, ասվում է «Դիտորդ» տեղեկագրում։

Քարոզարշավին նախորդած ամիսներին հետուստաընկերություններում հատկապես խտրական վերաբերմունք կար Ժառանգություն, Հանրապետություն և Նոր ժամանակներ կուսակցությունների նկատմամբ: Իշխանությունները այն աստիճանի էին սեղմել օղակը, որ, օրինակ, երբ որևէ մամուլի ակումբում ասուլիս էին տալիս այս կուսակցությունների առաջնորդներ Ռաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Սարգսյանը և Արամ Կարապետյանը, ոչ մի հեռուստաընկերություն ներկա չէր լինում:

Ապրիլին հայաստանյան թերթերից “Գոլոս Արմենին” հրապարակեց Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի միջև փետրվարին Երևանի Մարկո Պոլո ռեստորանում տեղի ունեցած խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը: Խոսակցությունից պարզ է դառնում, որ Բաղդասարյանը փորձել է դիվանագետին համոզել, որ միջազգային կազմակերպությունները խիստ բացասական գնահատական տան նախընտրական գործընթացին, քանի որ ընտրությունները խախտումներով են անցնելու:

Հանրային հեռուստատեսությունը, որ սովորաբար ընդդիմությանը չէր անդրադառնում, խախտեց լռությունը և “Հայլուր” ծրագրով 10 րոպեանոց ռեպորտաժ պատրաստեց՝ մանրամասն եթեր տալով “Գոլոս Արմենիի” հրապարակումը և Բաղդասարյանին ներկայացրեց որպես հայրենքի դավաճան: Իսկ Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ ուսանողների հանդիպման ժամանակ Բաղդասարյանին անվանեց դավաճան: Գաղտնալսված և հրապարակված նյութին անդարդարձան Օրինաց երկիրն ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Կուսակցությունը տարածած հաղորդագրության մեջ, որին ոչ մի հետուստաընկերություն չանդրադարձավ, ընդգծեց, որ «երկրի վարկանիշը գցում են ընտրությունները կեղծողները, այլ ոչ թե հրապարակային դաշտում այդ մասին խոսող ուժերն ու գործիչները»: Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ անհանգստություն և հիասթափություն էր հայտնում դիվանագետի և կուսակցություններից մեկի ղեկավարի միջև զրույցը գաղտնալսելու հանգամանքով:

Աղմկահարույց այս պատմության շուրջ լռություն պահպանեց Սերժ Սարգսյանը, ով պետք է դառնար Քոչարյանի իրավահաջորդը: Եթե Քոչարյանը Բաղդասարյանի նկատմամբ ուներ անձնական վատ վերաբերմունք՝ ատելության հասնող, ապա Սարգսյանը լավ էր վերաբերվում երիտասարդ կուսակցապետին: Չհաստատված տեղեկություններով, հենց Սարգսյանն է կանգնած Օրինաց երկիր կուսակցության հիմնադրման ակունքներում: Ընդամենը մեկ տարի անց՝ 2008-ի գարնանը, Քոչարյանի կողմից դավաճան որակված Բաղդասարյանին Սարգսյանը նշանակեց Անվտանգության խորհրդի քարտուղար:

Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը յուրահատուկ ձևով արձագանքեց իրեն հավատարիմ կուսակցությունների հաջողությանը: Նա այցելեց ՀՀԿ գրասենյակ և հաղթանակի առթիվ շնորհավորեց կուսակցության ղեկավար կազմին: Քոչարյանի խոսքերով` իրենց ձայնը տալով ՀՀԿ-ին, մարդիկ արտահայտվել են երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումները շարունակելու օգտին:

Ապա Քոչարյանը իր նստավայրում ընդունեց Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար կազմին: Հանրային ընկալման մեջ ԲՀԿ-ն համարվում էր Քոչարյանի ստեղծագործությունը: Նա շնորհավորեց ԲՀԿ-ին` նշելով, որ առաջին անգամ մասնակցելով Ազգային ժողովի ընտրություններին, ԲՀԿ-ն լուրջ հաջողություն է գրանցել:

Նույն օրը Քոչարյանը հեռախոսազրույց ունեցավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ` շնորհավորելով ընտրություններում արձանագրած հաջողության համար: Բացի այդ, Քոչարյանը շնորհավորական ուղերձ հղեց, ընդգծելով, որ ընտրություններն անցան ազատ, արդար և թափանցիկ, Հայաստանը ևս մեկ քայլ կատարեց ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցում ասվում էր․ “Ազգային ժողովի ընտրությունները բարելավվել են, և դրանց անցկացումը մեծ մասամբ համապատասխանել է ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած հանձնառություններին և ժողովրդավարական ընտրությունների համար առկա միջազգային այլ չափանիշներին: Այնուհանդերձ, ընտրությունները ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած հանձնառություններին և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու` հայաստանյան իշխանությունների հայտարարած մտադրությունը ոչ լիովին է իրագործվել”։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով խորհրդարանական ընտրություններից հետ վերադարձավ քաղաքականություն, խորհրդարանական ընտրություններին իր հանրահավաքներից մեկում անդրադարձավ, ասելով, որ թեև անցած խորհրդարանական ընտրությունները բարձր գնահատվեցին միջազգային հանրության կողմից, բայց դրանք, թերևս, Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններն էին, քանի որ ընտրակեղծիքները քողարկված էին այնպիսի ճարտարությամբ, որ ոչ մի դիտորդ չէր կարող նկատել դրանք:

“Ընտրությունների ընթացքում իշխանությունների կողմից կիրառվել են, մասնավորապես, հետևյալ երկու հնարքները. Առաջին. տպագրվել է շուրջկեսմիլիոն հավելյալ քվեաթերթիկ, որոնք բաժանվել են համայնքապետարանների աշխատակիցներին, հավատարիմ գործարարներին, թաղային հեղինակություններին և նույնիսկ քրեական տարրերին: Ընտրություններիօրըվերջիններս ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով քաղաքացիներին բերել են ընտրատեղամաս, ավտոբուսում բաժանել արդեն քվեարկած թերթիկները, և ձևական քվեարկությունից ու տեղամասում տրված դատարկ քվեաթերթիկները ստանալուց հետո միայն վճարել նրանց: Երկրորդ. տասնյակ հազարավոր մարդկանց իշխանությունները տրամադրել են կեղծ անձնագրեր կամ համապատասխան կնիքներով վավերացված գրանցման տեղեկանքներ, որոնցշնորհիվ նրանք հնարավորություն են ստացել մի քանի անգամ քվեարկել տարբեր տեղամասերում”,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Չորրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները սկսվեցին 2007թ. հունիսի 7-ին և ավարտվեցին 2012թ. մայիսի 31-ին:

2007թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը, իսկ տեղակալներ՝ Վահան Հովհաննիսյանը և Իշխան Զաքարյանը: Հետագայում Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Արևիկ Պետրոսյանը` 2007թ. նոյեմբերի 12-ին (Զաքարյանը նշանակվեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ), Հրայր Կարապետյանը` 2008թ. մայիսի 20-ին (Վ.Հովհաննիսյանը հրաժարական ներկայացրեց), Սամվել Նիկոյանը` 2009թ. մայիսի 18-ին (Կարապետյանը հրաժարական ներկայացրեց):

2008թ. սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը (Թորոսյանը հրաժարական ներկայացրեց): 2011թ. նոյեմբերի 14-ի նիստում Աբրահամյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ շտաբը գլխավորելու պատճառով վաղաժամկետ վայր է դնում խորհրդարանի նախագահի իր լիազորությունները: 2011թ. դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Սամվել Նիկոյանը, նախագահի տեղակալ` Շարմազանովը:

Ազգային ժողովը չորրորդ գումարման ընթացքում ընդունել է 1410 օրենք, որոնցից 94-ը «մայր» օրենքներ են իսկ 1316-ը` փոփոխություններ և լրացումներ արդեն գործող օրենքներում: Ընդունված օրենքներից 207-ի հեղինակները Ազգային ժողովի պատգամավորներն են, 1203-ի հեղինակը Հայաստանի կառավարությունը:

Ընդունվել է 1574 որոշում, որոնցից 329-ը նորմատիվային, իսկ 1245-ը` լոկալ:

Վավերացվել է Հայաստանի Հանրապետության 214 միջազգային պայմանագիր:

Ներկայացնում ենք պատգամավորներին այբբենական կարգով.

Նիկոյան Սամվել Պարգեւի (Ազգային ժողովի նախագահ)

Բալասանյան Սամվել Միսակի (Ազգային ժողովի նախագահի տեղակալ)

Շարմազանով Էդուարդ Հովսեփի (Ազգային ժողովի նախագահի տեղակալ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

 

Ազգանուն, Անուն, Հայրանուն Լիազորությունների դադարման հիմքերը
Աբրահամյան Հենրիկ Արգամի
02.06.2008 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Ադոնց Ավետ Ռոբերտի
27.05.2009 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Աղաջանյան Արծրունի Կնյազի
21.03.2011 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Աշոտյան Արմեն Գեւորգի
13.05.2009 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Ասլանյան Ստեփան Անդրանիկի
29.04.2010 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Ավոյան Արտաշես Ռոլանդի
22.07.2008 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Բադալյան Վլադիմիր Մերուժանի
28.08.2008 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Բաղդասարյան Արթուր Վահանի
05.05.2008 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Գասպարյան Մելիք Ապրեսի
12.10.2009 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետի համաձայն
Գրիգորյան Արամայիս Թեմուրի
02.06.2008 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Դանիելյան Արմեն Սերյոժայի
08.05.2008 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Զաքարյան Իշխան Սերժիկի
06.11.2007 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Կարապետյան Կարեն Սարգսի
30.09.2008 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Հակոբյան Հակոբ Վարդանեսի
15.09.2009 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետի համաձայն
Հակոբյան Հրանուշ Հրանտի
27.06.2008 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Հարությունյան Ռուբիկ Ժորայի
15.09.2009 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Հովհաննիսյան Վահե Լավրենտիի
21.05.2008 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն
Մալխասյան Մյասնիկ Ժորայի
15.09.2009 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետի համաձայն
Մելիքյան Արմեն Ռաֆիկի
01.11.2011 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Միքայելյան Սասուն Մեխակի
15.09.2009 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետի համաձայն
Մնացականյան Մխիթար Էդվարդի
25.11.2009 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Շահգելդյան Մհեր Լեւոնի
23.04.2008 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Պետրոսյան Արեւիկ Համլետի
10.12.2010 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Սահակյան Արման Գալուստի
23.06.2011 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Սարգսյան Գուրգեն Բայթունի
23.04.2008 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Սուքիասյան Խաչատուր Ալբերտի
06.10.2009 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն