Կարեն Դեմիրճյանի վերադարձը և սպանությունը․ 1999-2003 թվականների խորհրդարանը

3075

1991-ից ի վեր անկախություն ստացած Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից միակը, որը հանրային ընկալման առումով համարվեց համեմատաբար ազատ և անկախ, կարելի է համարել 1999-ի մայիսի 30-ին կայացած խորհրդարանական ընտրությունները՝ չնայած տեղ գտած թերություններին ու ընտրացուցակներում առկա բազմաթիվ անճշտություններին։

Խորհրդարանում տեղերի թիվը 190-ից նվազեցվել էր 131-ի` 75 մեծամասնական և 56 համամասնական:

Ընտրություններում հաղթեց Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ձևավորած «Միասնություն» դաշինքը, որին մաս էին կազմում Հանրապետականը՝ ՀՀԿ-ն, և նորաստեղծ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը՝ 41,69 տոկոս։

Հինգ տոկոսի արգելքը հաղթահարեցին ևս 5 կուսակցություն և դաշինք.

Հայկոմկուս` 12,09 տոկոս

«Իրավունք և միաբանություն» դաշինք` 7,96 տոկոս

ՀՅԴ` 7,86 տոկոս

«Օրինաց երկիր» կուսակցություն` 5,28 տոկոս

ԱԺՄ` 5,17 տոկոս:

Ընտրություններն անցան հանդարտ, բայց նաև խանդավառ պայմաններում։ Ժողովրդի մի ստվար հատված հույսը կապում էր Դեմիրճյանի և Սարգսյանի հետ, «Միասնություն» դաշինքի նախընտրական նշանաբանն էր․ «Կառուցենք և պաշտպանենք»․ կառուցողը Դեմիրճյանն էր, պաշտպանողը՝ Սարգսյանը։

1999-ի հունիսի 10-ին բացվեց Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, իսկ տեղակալներ՝ Ալբերտ Բազեյանը և Ռուբեն Միրոյանը:

Բազեյանի քաղաքապետ նշանակվելուց հետո` 1999թ. սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Յուրի Բախշյանը:

1999թ. հոկտեմբերի 27-ին` Ազգային ժողովի եռօրյայի վերջին օրվա նիստին` Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, խորհրդարանի նիստերի դահլիճ ներխուժեցին հինգ զինված անձինք և կրակ բացեցին Ազգային ժողովի պատգամավորների ու կառավարության անդամների վրա: Զոհվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանը և Ռուբեն  Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նոյեմբերի 2-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընտրվեց Ազգային ժողովի նոր ղեկավարություն: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը, իսկ տեղակալներ՝ Տիգրան Թորոսյանը և Գագիկ Ասլանյանը:

Երկրորդ գումարման Ազգային ժողովը աշխատանքն սկսեց 1999թ. հունիսի 10-ին և ավարտեց 2003թ. մայիսի 14-ին: Գումարվել են 9 հերթական, 22 արտահերթ նստաշրջան, 61 հերթական, 11 արտահերթ  և 1 հատուկ նիստ: Ազգային ժողովն ընդունել է 543 օրենք, որոնցից 170-ը` «մայր», իսկ 373-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 243 միջազգային պայմանագիր: Ընդունվել է 1290 որոշում, որոնցից 342-ը` նորմատիվային, իսկ 948-ը` արձանագրային:

Ներկայացնում ենք պատգամավորներին այբբենական կարգով.

Խաչատրյան Արմեն Ավագի (Ազգային ժողովի նախագահ)

Ասլանյան Գագիկ Սերգեյի (Ազգային ժողովի նախագահի տեղակալ)

Թորոսյան Տիգրան Սուրիկի (Ազգային ժողովի նախագահի տեղակալ)

Աբովյան Հովիկ Արամայիսի

Աբրահամյան Հենրիկ Արգամի

Բաբուխանյան Հայկ Բորիսի

Գալոյան Աշոտ Կարլենի

Դալլաքյան Վիկտոր Երվանդի

Եղիազարյան Գուրգեն Համբարձումի

Զատիկյան Վարազդատ Մյասնիկի

Թադեւոսյան Գագիկ Աղասու

Իսրայելյան Սերգեյ Խորենի

Խաչատրյան Հրանտ Հրաչի

Ղազարյան Մանվել Անդրանիկի

Նաղդալյան Հերմինե Միքայելի

Ոսկանյան Հրանտ Մուշեղի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

 

Ազգանուն, Անուն, Հայրանուն Լիազորությունների դադարեցման հիմքերը
Դեմիրճյան Կարեն Սերոբի
27.10.1999 – զոհվել Է
Բազեյան Ալբերտ Մուշեղի
13.08.1999 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Բախշյան Յուրի Գուրգենի
27.10.1999 – զոհվել Է
Միրոյան Ռուբեն Խաչիկի
27.10.1999 – զոհվել Է
Աբրահամյան Հենրիկ Հայրիկի
27.10.1999 – զոհվել Է
Այվազյան Վարդան Սուրենի
23.07.2001 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Ավետիսյան Սամվել Սերյոժայի
11.02.2002 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Ավետիսյան Սուրեն Համբարձումի
26.10.1999 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետի համաձայն
Արմենակյան Արմենակ Մինասի
27.05.1999 – զոհվել Է
Բադալյան Մանվել Էդիկի
16.06.2002 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Բադալյան Սերգեյ Գրիգորի
25.11.1999 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետի համաձայն
Գասպարյան Գեղամ Ռաֆիկի
24.09.2002 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկու
03.07.2002 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Դարբինյան Վլադիմիր Սարգսի
26.08.1999 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Զատիկյան Վահան Մյասնիկ
08.10.1999 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետի համաձայն
Լոքյան Դավիթ Արսենի
08.01.2001 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Խաչատրյան Գագիկ Մկրտիչի
03.07.2001 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Խաչատրյան Վարդան Ժորայի
11.11.2000 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Հակոբյան Լեոնիդ Սամսոնի
28.02.2000 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Հակոբյան Ռուբեն Կարապետի
01.07.2000 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Մադաթյան Էդուարդ Ավետիքի
20.05.2000 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Մանուկյան Անդրանիկ Ենոքի
20.05.2000 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Մարգարյան Անդրանիկ Նահապետի
12.05.2000 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Մուրադյան Մուրադ Սահակի
20.05.2000 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Ոսկանյան Գագիկ Շավարշի
11.09.2002 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Սաղաթելյան Սամվել Ագունի
21.03.2003 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետի համաձայն
Սիրադեղյան Վանո Սմբատի
11.08.2006 – մեկ նստաշրջանի քվեարկությունների առնվազն կեսից նրա բացակայելը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով, համարվել է անհարգելի
Վարդանյան Դավիթ Մանուկի
28.02.2000 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Քոթանյան Միքայել Խաչիկի
27.10.1999 – զոհվել Է