Հայաստանը դասվում է առաջատար ժողովրդավար պետությունների շարքում․ Արսեն Գասպարյան

790

Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը Հայաստանի արտգործնախարարությունում աշխատել է մինչև 1999-ը, այդ ընթացքում մասնակցելով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի բազմաթիվ փուլերի, զբաղեցրել արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնը, դիվանագիտական ծառայության մեջ եղել Վիեննայում։ Թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է Հայաստանի արտաքին, այդ թվում՝ տնտեսական հարաբերություններին, դիվանագիտական հարաբերություններին Ռուսաստանի և Հայաստանի համար առաջնային այլ երկրների ու կենտրոնների հետ։ Գասպարյանի խոսքերով՝ Հայաստանը դասվում է առաջատար ժողովրդավար պետությունների շարքում, ինչը արտաքին և տնտեսական քաղաքականության հարցում բացում է նոր հնարավորություններ։