«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2018-ի արդյունքը՝ 11 միլիոն դոլար

1299

Լոս Անջելեսում նոյեմբերի 22-ին կայացած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար կամ խոստում: Ինչպես հաղորդում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը, սա նախնական տվյալ է, ներառված չեն Հայաստանում և Ռուսաստանում հավաքագրված գումարները:

Ներկայացնենք վերջին տարիների հեռուստամարաթոնների ցուցանիշները (թվերը կլորացված են)․

2017 թվական – 12,5 միլիոն դոլար

2016 թվական – 15,5 միլիոն դոլար

2015 թվական – 10․4 միլիոն դոլար

2014 թվական – 12,4 միլիոն դոլար

2013 թվական – 22,5 միլիոն դոլար

2012 թվական –  21,5 միլիոն դոլար

2011 թվական – 12,3 միլիոն դոլար

2010 թվական  – 20,9 միլիոն դոլար

2009 թվական – 15,9 միլիոն դոլար

2008 թվական – 35 միլիոն դոլար

2007 թվական – 15,3 միլիոն դոլար

2006 թվական – 13,7 միլիոն դոլար

2005 թվական – 7,8 միլիոն դոլար