Ռոբերտ Քոչարյանի անհամատեղելի ընկերությունը ադրբեջանցիների հետ. 1986թ ամառ, Յալթա (Խորհրդային Ուկրաինա)

20256

Այս լուսանկարում, որը տեղ է գտել բրիտանացի լրագրող, հեղինակ Թոմաս դե Վաալի՝ «Սև այգի» գրքի հայերեն վերջին հրատարակության մեջ, ԼՂԻՄ-ի կոմունիստական կուսակցության վերնախավի անդամները հանգստանում են Ղրիմում: 1986 թվականի ամառն է, երբ  Ղարաբաղյան շարժումը, փաստացի արդեն սկիզբ էր առնում:

Ռոբերտ Քոչարյանը, ով պետք է դառնար նախ Արցախի, ապա Հայաստանի նախագահ, իր հանգիստն անց է կացնում ԼՂԻՄ կոմունիստների հետ, որոնց մեջ է նաև ադրբեջանցի Զահիդ Աբասովը:

2003 թվականի հունվարին Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում Քոչարյանը, ելույթ ունենալով դիվանագիտական ակադեմիայում, հայտարարեց, թե ըստ էության, «հայերն ու ադրբեջանցիներն անհամատեղելի են»: