Մի քանի օր առաջ լույս են տեսել Վլադիմիր Հարությունյանի երկու նոր աշխատությունները, որոնք պատմում եմ այն մասին, թե ինչու և ինչպես ենք 1920-ի աշնանը կորցրել Կարս քաղաքն ու համանուն մարզը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է հեղինակի հետ։ 650 էջանոց հատորում ներկայացված են Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերը, որտեղ օր օրին նկարագրված է քաղաքի և մարզի կորստի ճանապարհը։ «Կարսի վերջնախաղը» հատորում Հարությունյանը վերլուծում է մարզում ստեղծված մթնոլորտը, ինչը պատկերացում է տալիս այն հանգամանքների մասին, որոնք հնարավոր դարձրին առանց դիմադրության Կարսի հանձնումը քեմալականներին։
Վերջին Լուրերը
Տեսադարան
Լելե Թեփեի ձախողված օպերացիան՝ 2020թ հոկտեմբերի 6-7. Հետքի զրույցը Գառնիկ Մնացականյանի հետ
2020թ-ի սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած արցախյան պատերազմի ամենաքննարկվող դրվագներից է հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման օպերացիան, որը հանրությանն ավելի հատնի է Լելե...
Թուրքական վերջնագիր՝ ինչպես քվեարկեցին Թիֆլիսի հայկական կուսակցությունները. 1918թ մայիսի 28
Մայիսի 28-ը ընդունվեց անկախության օր, քանի որ, ի կատարումն թուրքերի վերջնագրի, Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Եվ քանի որ թուրքերը...
2016-ի քառօրյան, Սերժ Սարգսյանի այցը Արցախ, ՊՊԾ գնդի գրավումը, Շուշիի հռչակագիրը. Վահրամ Աթանեսյան
ԱՆԻ կենտրոնի Ժիրայր Սարգիսեան գրադարան-ստուդիայում լրագրող Թաթուլ Հակոբյանը զրուցում է հրապարակախոս, Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) և Արցախի խորհրդարանի մի քանի գումարումների պատգամավոր Վահրամ Աթանեսյանի...
Հայաստանի հետ Արցախի միավորման որոշումը, Անկախության հռչակագիրը. Թաթուլ Հակոբյանի և Վահրամ Աթանեսյանի զրույցը
ԱՆԻ կենտրոնի Ժիրայր Սարգիսեան գրադարան-ստուդիայում լրագրող Թաթուլ Հակոբյանը զրուցում է հրապարակախոս, Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) և Արցախի խորհրդարանի մի քանի գումարումների պատգամավոր Վահրամ Աթանեսյանի...